Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հույս է հայտնել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ եռակողմ խումբը մոտ օրերս կհանդիպի եւ գազի շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերի:
«Մենք հույս ունենք, որ էներգետիկայի հարցերի շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մետ օրերս եւ կողմերի միջեւ գազի փոխադրման, եւ միեւնույն ժամանակ Ուկրաինայում ձմռանը գազի պակասության խնդիրների շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի», - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկու հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել Բարոզուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Էներգետիկայի հարցրերով Եվրահանաձնաժողովի փոխնախագահի՝ Գյունտեր Էթինգերի պաշտոնական ներկայացուցիչ Մարլենե Հոլցները հինգշաբթի հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է գազային հարցերի շուրջ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով եռակողմ հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 20-ին՝ Բեռլինում:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը օգոստոսի 29-օին Էթինգերի հետ քննարկել է Ուկրաինայի միջոցով ռուսական գազի Եվրոպա տարանցման խնդիրը: Բանակցությունների արդյունքներով Էթինգերը Ուկրաինային տարանցում ապահովելու եւ պարտավորությունները մարելու կոչ է արել:




























