Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:
Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ձեւաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնված նոր ձեւաչափերի շրջանակներում:





























