Հայաստանում բնակարանային մեքենայություններ իրականացնելը բարդացել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Անշարժ գույքի բորսա» ԲԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին: Նա նշել է, որ ավելի վաղ, մինչեւ նոտարական ակտերի միասնական էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծումը, միեւնույն բնակարանը կարելի էր գրանցել մի քանի նոտարների մոտ: Այժմ նման հնարավորությունը բացառված է:

«Այն իրականում բացառված է, սակայն գնորդները դեռ մտավախություն ունեն՝ հիշելով անցյալի աղաղակող դեպքերը, երբ մարդիկ բնակարան էին գնում, եւ արդյունքում հայտնվում փողոցում: Ուստի լրատվամիջոցների խնդիրն է հիշեցնել, որ արդեն ստեղծվել է նմանատիպ գործողությունները խաթարող  մեխանիզմը»: