Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը Ռուսաստանին ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն ճանաչելու բոլոր հիմնավորումներն ունեն:

«Ինքնահռչակված այպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պետք է ընդգրկվեն ԵՄ-ի ցուցակում՝ որպես միջազգային ահաբեկչական կազմակերպություններ: Միջազգային հանրությունը Ռուսաստանի ահաբեկչությունը ֆինանսավորող երկիր ճանաչելու բոլոր հիմքերն ունի» - հայտարարել է Կլիչկոն:

Կիեւի քաղաքապետը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել աջակցել Ուկրաինային ռուս-ուկրաինական սահմանին «պատ» կառուցելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինան սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի հետ սահմանին սկսել է «պատ» կառուցել: