Աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց շրջանում դեպրեսիան հաշմանդամության, աշխատանքից բացակայելու եւ արտադրողականության նվազեցման հիմնական պատճառներից է: Ըստ Science World Report-ի, հոգեկան այս խանգարումը բնորոշվում է մտածողության, տրամադրության եւ պահվածքի փոփոխությամբ:
Մելբուռնի համալսարանի եւ Տասմանիայի համալսարանի գիտահետազոտական Մենզիս ինստիտուտի գիտնականների անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է տվել. աշխատանքի գնալը մարդկանց օգնում է հաղթահարել դեպրեսիան, իսկ արձակուրդային վերցնելը՝ ընդհակառակը, խորացնում է հոգեվիճակը:
Աշխատանքի չգնալու հետեւանքները գրասենյակային աշխատողների վրա ավելի վատ են անդրադառնում, քան բանվոր դասակարգի ներկայացուցիչների: MedDaily.ru-ի փոխանցմամբ, հետազոտողները գնահատել են ծախսերը, որոնք կապված են ընկերության կողմից աշխատուժի կորստի, նոր աշխատակցով փոխարինելու հետ, ինչպես նաեւ հենց տվյալ աշխատակցի ծախսերը բուժման եւ բուժսպասարկման համար:





























