Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է Ուկրաինային որպես օգնություն 760 մլն եվրոյի չափով վարկ տրամադրելու պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«600 մլն եվրո արդեն տրամադրվել է, եւս 760 մլն եվրո հնարավոր է հատկացնել հաջորդ ամիս, եթե կատարվեն որոշ պայմաններ, մասնավորապես՝ բարեփոխումներ իրականացվեն տնտեսության մեջ եւ կոռուպցիայի դեմ պայքարում»,- Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:
Ըստ Gazeta.ru-ի, օգոստոսի վերջին Բարոզուն հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է Ուկրաինային եւս 1 մլրդ եվրո տրամադրել: Բացի այդ, ԵՄ-ն Կիեւին մինչեւ տարեվերջ 510 մլն եվրոյի չափով վարկ եւ 250 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի:




























