Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2016 թվականին: ԵՄ առեւտրի հարցերի հանձնակատար Կառել դե Գյուխտի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հանդիպումից հետո այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, մինչեւ 2015 թվականի վերջը Եվրամիությունն Ուկրաինային միակողմանի կարգով առեւտրային նախապատվություն կտրամադրի: Միաժամանակ, Ուլյուկաեւի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայի համար մաքսատուրք սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:




























