ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհրաժեշտ է համարում Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների անցկացումը:
Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի եռակողմ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի էին ունեցել ուրբաթ օրը Բրյուսելում, կողմերը պայմանավորվել են մեկ տարով հետաձգել ասոցացման մասին համաձայնագրի կյանքի կոչումը ազատ առեւտրի գոտու գործողության մասով՝ մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրամիության քաղաքական գործիչների համար եկել է ժամանակը ոչ միայն այդ խճանկարի հատվածները, ինչպես եղավ Բրյուսելում, այլեւ ամբողջական պատկերը ներկայացնելու համար: Մենք հավատում ենք եւ գիտենք, որ սա չպետք է սահմանափակվի մեզանով կամ մեր գործընկերներով»,- ասել է նա Կիեւում Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա 11-րդ հանդիպման ընթացքում:
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում հարկավոր է բարձրացնել այս խաղի խաղադրույքները, եկել է Եվրամիության եւ Եվրասիական ու Մաքսային միության՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ բարձր մակարդակով պաշտոնական կապեր հաստատելու ժամանակը: Իր ժամանակին Հայաստանն էլ կմտնի խաղի մեջ: Կարծում եմ, որ պետք է ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել», -հայտարարել է Ֆյուլեն:





























