Ռուսաստանի Խնայբանկի կառավարման խորհրդի ղեկավար Գերման Գրեֆը, ով որպես վկա կանչվել էր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարան, հանդես է եկել մեղադրյալներ Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի օգտին:

Գրեֆը հայտարարել է, թե իրեն հայտնի չեն 350 մլն տոննա նավթի յուրացման փաստերը, որոնց մեջ մեղադրում են «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարին եւ «ՄԵՆԱՏԵՊ» ընկերության ղեկավարին:

Նա նաեւ պնդել է, թե «ՅՈՒԿՕՍ» ընկերությունն օրենք չի խախտել, երբ ավելի էժան գնով նավթ է գնել իր դուստր-ձեռնարկություններից:

Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ երկրորդ քր.գործը վերաբերում է 350 մլն տոննա նավթի յուրացման փաստին: