Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման  հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման  14 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 203 դիմորդներից 106-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ 314 հաշվապահ ունի որակավորման վկայական: