Ռուսաստանցի ներդրող Գլեբ Ֆետիսովը, «Մոյ բանկ»-ի սեփականատերն ու Altimo հոլդինգի բաժնետերը, ֆրանսիական Le Monde պարբերականի բաժնետերերին բաժնետոմսերի փաթեթի գնման առաջարկություն է արել:

«Ես հստակ պատկերացում ունեմ, թե ինչպես վերաձեւակերպել պարտքերն ու աշխատել պարբերականի վրա՝ չխառնվելով լրագրողական բաղադրիչի մեջ»,- ըստ Infox.ru-ի՝ ասել է նա։

Պարբերականի գումարային պարտքը կազմում է 100 մլն եվրո:

Ֆրանսիական պարբերականին հավակնում են France Telecom կոնցեռնը եւ դիզայներ Իվ Սեն Լորանի բազմամյա գործընկեր Պիեռ Բերժեն՝ Iliad SA խմբի հիմնադիրը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Le Monde-ի խորհուրդը որոշում կկայացնի հունիսի 28-ին: