Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ռուսական լրատվամիջոցների կանոնադրական կապիտալում օարերկրյա բաժնետերերի մասնաբաժինը 20%-ով սահմանափակող օրինագիծ է ընդունել: Օրինագծի հեղինակները Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության, «Արդար Ռուսաստան» կուսակցությունների առաջնորդներն ու կոմունիստներն են:

Սահմանափակումները տարածվում են օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձիք, ինչպես նաեւ օտարերկրյա մասնակցությամբ ռուսական ընկերությունների, քաղաքացիությո ն չունեցող կամ երկակի քաղաքացիություն ունեցող ռուսների վրա, թվարկում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Օտարերկրացիների պատկանող ձայները հաշվի չեն առնվի բաժնետերերի ընդհանուր ժողովում քվորում ապահովելու ժամանակ, իսկ ցանկացած գործարք, որը կխախտի ապագա օրենքի պահանջները, անվավաեր կճանաչվի, ասվում է նախագծում:

Օրենքն ընդունվելու դեպքում այն կգործի 2016թ. հունվարի 1-ից: