ՌԴ Պետդումայի պատգամավորները առաջին ընթերցմամբ կքննարկեն «Կապի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ուղղված են միջազգային եւ միջքաղաքային զանգերի ժամանակ համարների փոխարինման դեմ, հայտնում է «@Astera»-ն: Եթե դրանք ընդունվեն, կապի շուկայի մի ամբողջ հատված կհայտնվի օրենքից դուրս: Խոսքը միջնորդ ընկերությունների մասին է, որոնք IP-ների օգնությամբ բաժանորդներին օգնում են գումար խնայել:
Հաղորդվում է, որ Ռուսաստանում միջազգային եւ միջքաղաքային էժան զանգեր առաջարկող բազմաթիվ ընկերություններ կան: Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համարի փոխարինմամբ համացանցի միջոցով կատարվող զանգերը կարող են սպառնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներին, կապի որակ չեն ապահովում եւ նվազեցնում են պետական եկամուտները, քանի որ խոշոր օպերատորները քիչ եկամուտ են ստանում եւ քիչ հարկեր վճարում:
Համարների փոխարինմամբ զբաղվում են հայտնի ընկերություններ՝ Skype-ը (քաղաքային համարներին զանգահարելիս) կամ ռուսական Westcall օպերատորը, որը քիչ թվով հեռախոսահամարներ ունի, պնդում է TelecomDaily գործակալության գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը:





























