Հաշվի առնելով, ոչ թուրքական կողմը ոչ ցանկություն է դրսեւորում, եւ ոչ էլ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի խորացմանն ուղղված որոշակի գործողություններ է ձեռնարկում՝ լիովին պարզ է, որ հայկական կողմի քայլերը ադեկվատ բնույթ են կրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը դիտարկմելու մասին հայտարարությանը:
Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան փորձում է ապակողմնորոշել համաշխարհային հանրությանը դարի վաղեմության իրադարձությունների ընկալման հարցում: «Դա հանգեցնում է նրան, որ Թուրքիան փորձում է բոլորին մշտապես մոլորության մեջ գցել եւ 1915թ. իրադարձությունների իբրեւ թե ճանաչմանն ուղղված քաղաքականություն վարել՝ միեւնույն ժամանակ ժխտելով այդ իրադարձությունների բուն էությունը: Այդ տեսակետից Հայաստանը, բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարելով, փորձել է իր հարեւանի հետ երկխոսության մեջ մտնել՝ առաջ չքաշելով ոչ մի նախապայման», - հիշեցրեց Մարկարովը:
Նա ընդգծեց, որ հաշվի առնելով անցած ժամանակը, պարզ է, որ հակառակ կողմի դիրքորոշումը, ցավոք, ոչ միայն չի փոխվում, այլ հակառակը, միջազգային հանրությանը ապակողմնորոշվելու փորձեր են ձեռնարկվում: Քաղաքագետի խոսքով՝ գոյություն ունի ձեւաչափ, որտեղ պետք է կամ գործընթացին վերջ դնելու կամ դրա խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական կողմը ոչ ցանկություն, ոչ էլ Հայաստանի հետ փոխհարաբերությունների բարելավման գործընթացի խորացմանն ուղղված որոշակի քայլեր է ձեռնարկում, պարզ է, որ հայկական կողմի քայլերն ադեկվատ բնույթ են կրում, եւ վավերացմանը ենթակա փաստաթղթերը դադարում են իրական քաղաքականության համար փաստաթուղթ լինելուց», - հստակեցրեց Ալեքսանդր Մարկարովը:
Հեւեաբար, հակառակ կողմի դրական արձագանքների բացակայության պայմաններում մենք չենք կարող հավերժ սպասել ինչ-ինչ քայլերի եւ կարող ենք խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: «Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում եւ չենք ձգտում Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել, սակայն թուրքական կողմի ցանկության բացակայության պարագայում տվյալ քայլը լիովին տրամաբանական է», - եզրափակեց քաղաքագետը:




























