ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 24-ին  այցելել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ: Նախարարը  շրջել է գործարանում եւ տեղում  ծանոթացել  տիրող իրավիճակին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երվանդ Զախարյանը զրուցել է նաեւ  գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը մտահոգված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ շուրջ ծագած խնդիրներով՝ մասնավորապես աշխատավարձերի պարտքերի վճարման եւ գործարանի վերագործարկման հարցերով: Երվանդ Զախարյանն ասել է, որ այսօր արդեն միջոցառումներ են ձեռնարկվում այդ խնդիրներին լուծում տալու համար, սակայն որեւէ ժամկետ նախարարը չի նշել:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկատվությանը, թե Երվանդ Զախարյանը խոստացել է մինչեւ այս տարվա վերջ վճարել աշխատավարձի կուտակված ամբողջ պարտքը, վերագործարկել գործարանը, եւ խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել, ապա այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: