Հայաստանի կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզաբանումներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին NEWS.am կայքում հրապարակված «Երեւանից Մոսկվա չվերթի ամեն կիլոմետրը 7.8 տոկոսով ավելի թանկ է, քան Թբիլիսիից» http://news.am/arm/news/229686.html նյութի վերաբերյալ:

«Մասնավորապես, եթե ենթադրենք, որ քաղաքացուն անհրաժեշտ է հոկտեմբերի 1-ի համար ձեռք բերել Երեւանից Մոսկվա ավիատոմս, ապա ռեալ ամենաէժան տոմսը մեկ ուղղությունով կարժենա 8 600 ռուսական ռուբլի (գները ներկայացնում էնք ռուբլիով, քանի որ նշված հոդվածում գները նույնպես ռուբլիով է ներկայացված): Նույն օրվա համար Թբիլիսի-Մոսկվա ինքնաթիռի համար տոմսը արժէ 12 800 ռուբլի՝ գրեթե 50 տոկոսով ավելի թանկ: Եթե քաղաքացին ցանկանում է գնել տոմս երկու ուղղությունով՝ Երեւան-Մոսկվա-Երեւան, ենթադրենք հոկտեմբերի 1-ից 10-ը, ապա տոմսը կարժենա 13 500 ռուբլի, իսկ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի տոմսը նույն ժամկետի համար արժէ 21 731 ռուբլի: Ներկայացվաց գները գործում են այսօր բոլոր քաղաքացիների համար, տոմսերը գտնվում են ազատ վաճարքում, ինչում ցանկացողները կարող են համոզվել, դիմելով ավիաընկերություններին կամ նրանց գործակալներին:

Երեւանի եւ Մոսկվայի միջեւ օդային կապը ավելի մատչելի է, քանի որ այդ ուղղությամբ գործում են հինգ ավիաընկերություններ, օրեկան միջինը կատարելով 14 թռիչք, ինչը բերում է բարձր մրցակցության: Իսկ Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ թռիչք են իրականացնում երկու ավիաընկերություն (օրեկան մեկական թռիչք):

Ինչ վերաբերվում է հոդվածագրի նշված մյուս ուղղությանը՝ Երեւան-Փարիզ, ապա հայտնենք, որ այսօրվա դրությամբ Air Armenia ընկերությունը Երեւան-Փարիզ տոմսը առաջարկում է 423 եվրոյով, իսկ Air France ընկերությունը՝ 561 եվրոյով (ընդանուր առմամբ օրեկան 1 չվերթ): Մինչդեռ Թբիլիսի-Փարիզ տոմսը միակ թռիչքը իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը առաջարկում է 604 եվրոյով (շաբաթեկան 2 չվերթ):

Հոդվածում տեղ գտած պնդման վերաբերյալ, որ «չվերթների քիչ քանակը հանգեցնում է ամեն չվերթի համար «Զվարթնոց» օդանավակայանի տեսակարար ծախսի ավելացման», ապա տեղեկացնենք, որ 2014 թվականի I կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 867 869 ուղեւոր (ավել է նախորդ տարվա ցուցանիշից ավելի քան 25 տոկոսով), այն պարագայում, որ նրա հետ համադրելի Թբիլիսիի միջազգային օդանավակայանը նույն ժամանակաշրջանում սպասարկել է 669 000 ուղեւոր: Ինչպես նաեւ նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկում է թվով ավելի մեծ քանակի չվերթներ, քան թե Թբիլիսիի օդանավակայանը:  

Նշված տեղեկությունները հիմք են տալիս հայտնելու, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դեպի Մոսկվա եւ Փարիզ ուղղություններով անհամեմատելի էժան եւ ծավալով մեծ ծառայություններ են մատուցվում»,- ասվում է ՔԱԳՎ մամուլի ծառայության պարզաբանման մեջ: