Դաժան ծեծի ենթարկված Հրավարդ Սարգսյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր էր, միացված էր արհեստական շնչառության ապարատին եւ այդպես գիտակցության չգալով՝ մահացավ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:
Ըստ նախնական տեղեկությունները ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը: Ծեծողները եղել են 3 հոգի՝ «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայով:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ծովակցիներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյանններին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 27-ամյա Հրանտ Շաբոյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտին Հ.-ին և Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:


























