«Air France» ավիաընկերության աշխատակիցները հայտարարել են երկարատեւ զանգվածային գործադուլի դադարեցման մասին, որը երկու շաբաթ է տեւել: Նման որոշում ընդունել է օդաչուների հիմնական «SNPL» արհմիությունը:

«Այն հանգամանքի հիման վրա, որ այսօր հասարակական երկխոսություն վարելու համար պայմաններ չեն ստեղծվել, մենք որոշել ենք մեր վրա պատասխանատվություն վերցնել ու չեղյալ համարել գործադուլը»,- հաղորդել է արհմիության ներկայացուցիչ Գիյոմ Շմիդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «AFP»-ին:

«Air France»-ի օդաչուների գործադուլը սկսվել է սեպտեմբերի 15-ին եւ շարունակվում էր 14 օր՝ գերազանցելով Ֆրանսիայում նման ակցիաների անցկացման 1998թ.-ին սահմանված ռեկորդը: Նրան մասնակցել է «Air France»-ի ամառային անձնակազմի ավելի քան 80 տոկոսը: Գործադուլի մասնակիցների գործողությունների պատճառով ընկերությունը մեծ վնասներ է կրել՝ ամեն օր կորցնելով մոտ 20 մլն եվրո: