Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 30-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շիրակի փողոցում «Ռենեսանս»  ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մոսկվիչ 412» մակնիշի 62ԼՍ877 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ե.) ավտոմեքենան: