«Վերին Լարսը» պարզապես ցանկությամբ չի կարելի բացել, հոկտեմբերի 1-ին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա նշել է, որ «Վերին Լարսում» կուտակումներն անհարմարություն են պատճառում ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին: Մայրուղում աշխատանքները տարվում են հավուր պատշաճի: «Տվյալ պահին ավելին անել հնարավոր չէ», - հավելել է Բեգլարյանը: Ըստ նրա՝ արդարացված է նաեւ ճանապարհի շահագործման ներկայիս ռեժիմը՝ 07:00 -19:00, որը սահմանվել է սեպտեմբերի վերջից: «Եթե ճանապարհը շահագործեն երեկոյան ժամերին, կավելանա արտակարգ պատարհարների վտանգը: Իսկ մարդկանց կյանքը պետք չէ վտանգի ենթարկել», – նշել է Գագիկ Բեգլարյանը:





























