Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անունը չի փոխվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի խորհրդարանում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով մարզահամերգային համալիրի փոխանցումը պաշտպանության նախարարությանը:

Նա ընդգծեց, որ օբյեկտի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը պետության պահանջով փոփոխության ենթակա չէ : Ցանկացած պետական կամ մասնավոր սեփականատիրոջը համալիրը փոխանցվելու դեպքում այդ պահանջը պետք է կատարվի: «Պաշտպանության նախարարության հետ այդ հարցի շուրջ մենք միակարծիք ենք», - հավալեց նա:

Հիշեցնենք, ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը 7-րդ անգամ շարունակ ՄՀՀ-ն աճուրդի հանում եւ գնորդ չլինելու պատճառով սակագինն իջեցնում 10%-ով: ՄՀՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց հնարավորություն չտվեցին պարտքը մարելու, իսկ աճուրդների իրական նպատակը գինը պետք եղած գնորդի համար բավականաչափ իջեցնելն էր: Գնորդներ չհայտնվելու պատճառով կառավարությունը օգոստոսի 21-ին այն հանձնել է պաշտպանության նախարարությանը: