Հայաստանում դեղերի նկատմամբ հարկային վերահսկողությունը լիովին արդարացված է, խորհրդարանում հոկտեմբերի 1-ին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ դեղորայքի տուփերի դրոշմակնիքները չեն վնասում  դեղերը, դրանց փաթեթավորումը եւ չեն ավելացնում արժեքը: «Դեղորայքի մեկ տուփի արժեքը միջինը շուրջ 800 դրամ է, իսկ մեկ դրոշմակնիքի արժեքը՝ ընդամենը 2-3 դրամ», - բացատրել է Մուրադյանը:

Նշենք, որ դրոշմակնիքների արժեքը հետագայում կհանվի ձեռնարկատերերի հարկերից:

Հիշեցնենք, որ  դրոշմակնիքների պրակտիկան արդեն մեկ տարի կիրառվում է նաեւ գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում, իսկ ամիսներ առաջ այն տարածվեց նաեւ  պարենամթերքի լայն շրջանակի վրա: