Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի, ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 120, 7.62 մմ տրամաչափի՝ 58 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, եւ նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: