Հայաստանում շարունակվում է ամերիկյան դոլարի փոխարժեքի անկումը: Հերթական անկումը գրանցվել է այսօր, որի արդյունքում դոլարի փոխարժեքն իջել է 370 դրամից:
Հունիսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 5 միլիոն դոլարի առք եւ վաճառք` 369 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:


























