Ռուսական «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն ցանկանում է Հայաստանում լուսադիոդներ թողարկել: Կառավարության այսօրվա նիստում  հավանության է արժանացել Երեւանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում  ընկերությանն աշխատանքային թույլտվության տրամադրումը:

2015 թ. վերջին ընկերությունը ծրագրում է  արտահանումը հասցնել մինչեւ 3 միլիոն դոլարի եւ ապահովել 35 աշխատատեղ: Հիմնական շուկան կդառնա Ռուսաստանը: Նախագծում ներդրումները կազմում են 1 միլիոն դոլար:

«Ալյանսը» Հայաստանում 2013թ. օգոստոսի 1-ից գործող տնտեսական  առաջին ազատ գոտին է, որը ղեկավարում է «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն՝ ռուսական «Սիտրոնիկս» կոնցեռնի դուստր ձեռնարկությունը: