«Բելտրանսգազը» հույս ունի, որ «Գազպրոմը» հետ կկանգնի գազամատակարարման սահմանափակումներից եւ ինքը կկարողանա վճարել իր պարտքը։ Այս մասին այսօր Մինսկում լրագրողներին հայտնել է «Բելտրանսգազ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Մայորովը։
Նրա խոսքով, Բելառուսը 260 մլն դոլար առանձնացրել է մայիսին ստացած գազի, 187 մլն դոլար՝ 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կուտակված պարտքի վճարման համար։
Սակայն «Գազպրոմը» դեռեւս չի հաստատել գումարի ստացման փաստը։
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն նշել է, որ իրենք մինչեւ հունիսի 24-ի առավոտյան ժամը 11-ը կդադարեցնեն երկրի տարածքով ածխաջրածնային հումքի (նաֆթ, գազ) տարանցման ծառայությունները, եթե ռուսական կողմը չմարի իր 260 մլն դոլարի պարտքը։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ պարտքը չմարելու դեպքում մինչեւ 85 տոկոսով կրճատելու է Բելառուսին մատակարարվող գազի ծավալները։ Ներկայումս Բելառուսը ստանում է ռուսական գազի ողջ ծավալի միայն 40 տոկոսը։



























