Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 24-ամյա Արման Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքները պատճառել են 21-ամյա Գրիգոր Թ.-ն եւ 29-ամյա Գրիգոր Բ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ 2 օր անց ներկայացել են բաժին:




























