Ոստիկանության Հրազդանի բաժնի ՊՊԾ ծառայողները, հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, գիշերային շրջագայության ընթացքում, Միկրոշրջան թաղամասի թիվ 36 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Կարեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ներկայացրել է մոտ 5 մ երկարությամբ երկաթյա խողովակ եւ մետաղ կտրող սղոց: Ոստիկանությունում նա հայտնել է, որ խողովակը կտրել եւ գողացել է Հրազդանի թիվ 11 դպրոցի խաղահրապարակից:
Կատարվում է հետաքննություն:




























