Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 30-ամյա Լյուդվիգ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):