Իսրայելական ընկերությունը ներկայացրել է նոր անօդաչու օդանավ՝ Orbiter 3b –ն, հայտնում է Lenta.ru-ն:

Ընկերության թոփ մենեջերի խոսքով՝ նոր օդանավը Orbiter 3-ի մեծ եղբայրն է դարձել: Դրա հեռահարությունը ավելացվել է 1.5 անգամ՝ մինչեւ 150 կմ: Orbiter 3b-ն արդեն պատվիրել են արտասահմանյան 10 հաճախորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն:

Պատվիրատուների մեծամասնությունը օդանավը կստանան օպտիկա-էլեկտրոնային հետախուզական T-Stamp համալիրի հետ: Այն 3 կգ է եւ ներառում է գիշերային տեսանելիության ինֆրակարմիր տեսախցիկ, ինչպես նաեւ բարձր թողունակությամբ ցերեկային տեսախցիկ:

Orbiter 3b-ն ընդունակ է գաղտնագրված տվյալների փաթեթ  փոխանցել օպերատորին՝  10 մբ/վրկ. արագությամբ:

Orbiter 3b նոր օդանավի կառավարման համակարգը կայուն է եւ կարող է օգտագործվել առանց GPS ազդանշանի: