Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից զինծառայության փոխարեն այլընտրանքային տարբերակների մշակումը: Այս մասին ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է ԵԱՀԿ խղճի եւ կրոնի ազատության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:
Վաշինգտոնը նաեւ ողջունում է անցյալ տարի Եհովայի բոլոր վկաների ազատ արձակումը, որոնց պատիժ էին կրում կրոնական դրդապատճառներով զինծառայությունից հրաժարվելու համար: «Հույս ունենք, որ դա օրինակ կծառայի անդամ այլ պետությունների համար»,- նշվում է Կրոնի ազատության միջազգային վարչության տնօրեն Քերի Ջոնսթոնի զեկույցում:
Զեկուցողի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ իր ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ կրոնի ազատության իրավունքը պաշտպանող երկրներն ավելի արդար են, խաղաղ եւ հաջողակ: Իսկ այդ իրավունքները չպաշտպանող երկրները նախապայման են ստեղծում անկայունության, բռնության եւ ծայրահեղականության համար:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Թուրքիայում բնակչության շուրջ 20 տոկոսն իրեն ալեւի է համարում՝ չնայած կառավարությունը հրաժարվում է ճանաչել նրանց աղոթատեղիները: Բացի այդ, Հույն Ուղղափառ Եկեղեցու Տիեզերական Պատրիարքարանը շարունակում է բախվել իր հավատացյալների կրոնի ազատի սահմանափակումների:




























