Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռոսկոսմոսի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանցեւն այսօր Երեւանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցում «տղամարդկության» տիեզերական դաս է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի քարտուղարը:
Պարապմունքների ընթացքում Հարավային ռազմական շրջանի ռուսական զինվորական բազայի զինծառայողների եւ դիվանագետների կորպուսի երեխաները բացառիկ հնարավորություն են ունեցել շփվել մի մարդու հետ, ով տիեզերագնաց դառնալու իր մանկության երազանքն իրականություն է դարձել: Դպրոցի պատվավոր հյուրը նաեւ ֆոտո եւ վիդեո շնորհանդես էր պատրաստել:
«Կցանկանայի, որպեսզի բոլոր մարդիկ հնարավորություն ունենան Երկիր մոլորակը կողքից տեսնել եւ հասկանալ, որ մեր կյանքում ոչ մի սահմանափակում չկա: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երեխաներն ու թոռները մեզանից հետո կշարունակեն զբաղվել իսկական տղամարդու գործով՝ տիեզերքն ուսումնասիրելով»,- նշել է տիեզերագնացը: Նա եղել է նաեւ «Էրեբունի» ռուսական զինվորական ավիաբազայում:
Ռուսաստանի Դաշնության տիեզերագնաց Սերգեյ Նիկոլայի Ռյազանցեւն անձնակազմի հրամանատար է, «Մարս 500» նախագծի մասնակից, որը «Սոյուզ ՏՄԱ 10Մ»-ի կազմում պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է տարել Սոչիի Օլիմպիական խաղերի ջահը:
.jpg)
.jpg)





























