Երեւանի քաղաքապետարանը որպես բարի կամք օգնում է քաղաքի շենքերի տանիքների նորոգման հարցում, թեեւ դրա պարտավորությունը կրում են բնակիչները, եւ այս աշխատանքներն ըստ էության պետք է կազմակերպեին  միայն համատիրությունները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարթ տանիքների մասով 2014 թվականի համար նախատեսված 72639 քմ-ից սեպտեմբերի վերջի դրությամբ նորոգվել է 58044 քմ-ը, կամ 530 շենք: Թեք տանիքների մասով նախատեսված 43023 քմ-ից  նորոգվել է 33222 քմ-ը կամ 587 շենք:

Աշխատանքներում ներառվել են այն բնակելիները, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճառով ռիսկային են դարձել անձրեւաջրերի ներթափանցման տեսանկյունից: Թեք տանիքները նորոգվում են թիթեղով եւ ազբոշիֆերով, իսկ հարթ տանիքները պատվում են  ջրակայուն իզոգամով: Բերված թվային տվյալների մեջ ներառված են ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջովին նորոգված շենքերի տանիքները: Տարեվերջին, ընդհանուր առմամբ, նորոգված կլինի 1100-ից ավելի շենքի հարթ եւ թեք տանիք: