Ռուսաստանի կառավարությունը ֆիննախին հանձնարարել է արձանագրություն ստորագրել ԱԷԿ-ի շինարարության համար Բելառուսին մինչեւ 10 մլրդ դոլարի վարկ հատկացնելու մասին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 Ֆիննախը, ըստ աղբյուրի, ՌԴ ԱԳՆ-ի հետ միասին բանակցություններ կվարի բելառուսական կողմի հետ եւ համապատասխան արձանագրություն կստորագրի ՌԴ կառավարության անունից: Միջոցները կուղղվեն երկբլոկ ատոմակայանի կառուցման պայմանագրի արժեքի 90% -ի ֆինանսավորմանը:

Բելառուսի ատոմակայանը կազմված կլինի երկու էներգաբլոկներից՝ մինչեւ 2,4 գՎտ ընդհանուր հզորությամբ: Շինարարության համար ընտրվել «ԷՍ-2006» ծրագիրը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային նորմերին եւ ԱԷՄԳ-ի պահանջներին: