Պատգամավորների երեկվա հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ ցույց տվեց, որ իշխանությունը մտադիր չէ փոխել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի դեմ բողոքում են փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշել է, որ վարչապետի եւ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, հարկային ծառայությունը չի իրականացնի անհիմն ստուգումներ փոքր ու միջին բիզնեսում:
«Սեպտեմբերի 22-ին այդ հանձնարարությունը ստորագրել է Գագիկ Խաչատրյանը, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Հովիկ Աբրահամյանը: Դրանով նրանք ցույց ապացուցեցին, որ անցկացրել են անհիմն ստուգումներ, իսկ հիմա այդպես չեն անի: Այդ երկու որոշումները դուրս են օրինականության սահմաններից: Ի՞նչ է նշանակում չանցկացնել անհիմն ստուգումներ:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրել է, գիտի՞ նա, որ այդ փոփոխությունից հետո փոքր ու միջին բիզնեսը կարող է դադարեցնել գոյությունը, որին ստացել է պատասխան՝ «այո»:

«Ես հարցրեցի, պատրա՞ստ է նա հրաժարական տալ, եթե, օրինակ, 500 սուբյեկտներ դադարեցնեն իրենց գործունեությունը: Խաչատրյանը խատասխանեց, որ հրաժարական չի լինի: Ես հարցրի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ կպահանջի՞ կառավարության ներկայացուցիչների հրաժարականը, որոնց պատճառով այդ սուբյեկտները փակվում են, եւ մարդիկ լքում են երկիրը, որին պատասխան չհետեւեց»,-ասել է Մանուկյանը: