Պորտուգալիայում գերմանական Siemens կոնցեռնի գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է ՏՎՑ հեռուստաալիքը:
Միջադեպի արդյունքում երեք մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Բժիշկների տեղեկացմամբ՝ երկու տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Աշխատակիցներն մեկն էլ հոսանքահարվել է:
Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ գործարանի աշխատանքը չի դադարեցվելու: Արդեն հստակեցված տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի էներգամատակարարման համակարգում աշխատանքներ իրականացնելու ժամանակ:
Ներկայում պայթյունի վայրում իրավապահներ են աշխատում: Միջադեպի պատճառները հստակեցվում են:




























