Սեյրան Սարոյանի ելույթը որպես սրտաբուխ ելույթ եմ որակում:  Այդ մասին այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանի հայտարարությանը, որով նա կոչ էր արել այս անգամ էլ ժողովրդի կամքով որոշում կայացնել։

«Ես որակում եմ դա որպես սրտաբուխ ելույթ։  Նա ասում էր, որ Հանրապետականը պետք է լինի ժողովրդի կողքին եւ  ժողովրդի կողքին է։ Այս անգամ էլ ժողովրդի կողքին ենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։