Ռուսաստանում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել՝ հանցախմբին անդամակցության համար:

Շերեմետեւոյի օդանավակայանում,  հայտնում է haqqin.az-ը, անձնագրային ստուգումն անցնելիս ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Էլշադ Հուսեյնովին՝ ԱԱՀ-ի ապօրինի հատուցման քրեական գործով գլխավոր կասկածյալին:

Էլշադ Հուսեյնովը  հայտնի ձյուդոիստ է, բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գորովցովի օգնականն է: «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունում հաստատել են, որ Հուսեյնովն իսկապես պաշտոնապես ստացել է Պետդումայի պատգամավորի օգնականի կարգավիճակ: 

Ըստ իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրի՝ հանցախումբը, որի կազմում ընդգրկված է եղել Հուսեյնովը, հանցավոր գործունեություն է ծավալել 2011-2014 թթ.: Նրանք պարբերաբար ԱԱՀ-ի ապօրինի փոհատուցում են իրականացրել ՌԴ բյուջեից՝ փայտանյութի մեծածախ գնումներ կատարելով մասնավոր մատակարարներից Սոլիկամսկ քաղաքում եւ Պերմի երկրամասի Մենդելեեւո ավանում՝ հետագայում արտահանելով Ադրբեջան, Իրան, Չինաստան եւ այլ երկրներ:

2014 թ. օգոստոսին տվյալ փաստով Պերմի երկրամասի ՌԴ ՆԳՆ ԳՎ Գլխավոր քննչական վարչության աշխատակիցները  երկու քրեական գործ էին հարուցել՝ խոշոր չափերի խարդախության վերաբերյալ: Ներկայումս պետությանը հասցված վնասը գնահատվում է 101 մլն ռուբլի: Ըստ նախնական հաշվարկների՝  պետական բյուջեին հասցված համախառն վնասը կարող է կազմել շուրջ կես միլիարդ ռուբլի: