ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով այսօր` հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի ֆինանսների նախարար պարոն  Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նախարարությունում տեղի  կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաեւ «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջեւ ներդրումային եւ գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը: