Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ վերջինս տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել:
Այսպիսով, աղբյուրը նշում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին:
Հիշեցնենք, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել հայ գործարար Լեւոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ-ի 160 (յուրացում) եւ 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:
Դատարանը կքննարկի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը





























