NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ նոր նշանակում է եղել ոստիկանությունում: Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արամ Զախարյանը, ով մինչ այդ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: Իսկ այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության Արամվիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան եւս երկու փոխոստիկանապետի նշանակում է եղել, շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշանակվել է փոխոստիկանապետի պաշտոնում, որը Արթուր Օսիկյանի` ՔԿՀ տեղափոխվելուց հետո թափուր էր մնացել: Փոխոստիկանապետի պաշտոնում վերանշանակվել է նաեւ Գագիկ Համբարձումյանը:





























