Կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,270,071 դոլար 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 112.147,581 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է  8,376,938 EUR 514.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 24,903,654 EUR 517.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 921,709,294 ՌԴ ռուբլի 10.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 167,116,977 ՌԴ ռուբլի 10.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար: