ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ Արարատի քաղաքապետը եռյակին թույլ չտվեց իրենց հանրահավաքն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, քանի որ վախեցավ, որ սպարապետի «ազատական հոգին կթեւավորի հանրահավաքի մասնակիցներին»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ) հանրահավաքին ասաց Գագիկ Ջհանգիրյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Ես կարող եմ ասել՝ ինչի են խուսափել, որովհետեւ վախեցել էին, որ Վազգենի ազատական հոգին մեզ թեւավորելու է»,-ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ լինելով ծնունդով Արարատ քաղաքից, չէր կարող ներկա չգտնվել հանրահավաքին եւ չանդրադառնալ քաղաքապետ Հայկ Հայկյանի գործունեությանը:

«Ցավ է, որ մեր համայնքապետերը գիտեն, թե մարզպետերի տեղակալներ են, ենթականեր են: Չեն իմանում, որ Աահամանադրությամբ համայնքի ղեկավարն անկախ է: Եթե մեր համայանքապետերը չգիտեն մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը, ի՞նչ են ուզում փոխել: Նման մարդիկ ոչինչ փոխել չեն կարող»,- ասաց պատգամավորը:

Ջհանգիրյանի խոսքով՝ 2008թ. իրենց չհաջողվեց քանդել գործող մեխանիզմը, քանի որ իրենք այն ժամանակ գործում էին միայն մեկ քաղաքական ուժով: 

«Մեր երկրում անեն ինչ գլխիվայր է, կառավարությունն ինքն ընտրում է օրենսդիր մարմնին, այն նշանակում է գործադիր մարմինին: Մենք պետք է գոնե մեկ անգամ քանդենք այս մեխանիզմը: 2008թ. մեզ չհաջողվեց դա անել, որովհետեւ մենք մենակ մնացինք, շատ քաղաքական ուժեր չէին համարում, որ պահը եկել է փոփոխություններ անելու: Ինչն այն ժամանակ մեկ քաղաքակն ուժին չի հաջողվել, հիմա բոլորիս կհաջողվի»,-ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ իրենք չեն հասնի լուրջ փոփոխության, եթե պահանջեն միայն վարչապետի կամ առանձին մարմինների փոփոխություն:

«Թեկուզ Արարատ քաղաքի քաղաքապետի փոփոխությունը ոչ  մի բան չէր տա: Թող ների ինձ իմ դասընկեր Սամվելը Բարսեղյանը, բայց եթե նա էլ ընտրված լիներ, էական բան չէր փոխվելու քաղաքի կյանքւոմ, որովհետեւ փոփոխությունները ոչ թե ներքեւից պետք է լինեն, այլ վերեւից»,-ասաց նա: