Ռուսական «Pegasus Logic» ընկերությունը նախագծում ու կառուցում է ջրամաքրման կայաններ ռուսական «Գազպրոմ» եւ «Լուկոյլ» կոնցերների համար: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Շեմսյանը, ընկերությունում աշխատում են նաեւ հայ մասնագետներ: Ձեռնարկության գրասենյակը գտնվում է Կալուգայում, սակայն պատվերներ են կատարում ընկերությունների համար նաեւ Հայաստանից ու Լեռնային Ղարաբղից:
«Լուկոյլի» եւ «Գազպրոմի» համար մենք առաջարկել են տեխնիկական ջրի մաքրման կայաններ. Ռուսաստանյան պայմաններում դրանց պահանջարկը բավական մեծ է: Նման կառույցոները մենք պատրաստել են նաեւ ռուսական այլ հաճախորդների համար»,- նշեց Շեմսյանը:
Ընկերության աշխարհագրությունն արդեն հասել է մինչեւ Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունների՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի համար ռուսական ընկերությունը ստեղծել է կառավարման «SCADA» համակարգ՝ ջրի արտանետումների եւ հոսքային կառույցների վերահսկողության համար:
«Հասցրել ենք աշխատել նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ «Լիքվոր» դեղագործական ընկերության հետ: Նրանց համար մենք նախագծել ու կառուցել ենք արտադրական հանգույցների ախտահանման համակարգեր՝ բարձր ջերմաստիճանի օգնությամբ»,- հավելեց Շեմսյանը:





























