Ադրբեջանական կողմը հայտարարում է մտարդության մասին վարձակալության համար հող հանձնել Ռուսաստանին:
Ինչպես հաղորդում է «ANS» հեռուստաալիքը, Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Հեյդար Ասադովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը դիտարկում է հնարավորություն իր տարածքները Ռուսաստանին վարձակալության համար հանձնելու համար՝ գյուղմթերքներ աճեցնելու նպատակով:
Ավելի վաղ այն մասին, որ Ռուսաստանը համատեղ նախագծեր է մշակում Ադրբեջանի հետ մրգերի ու բանջարեղենի արտադրության նոր եղանակների վերաբերյալ, հայտարարել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ տնտեսագետ վախիդ Մագերամովը հայտարարել էր, որ Ռուսաստանն աաշխարհում ամենամեծ երկիրն է եւ կարող է սեփական տարածքում նոր արտադրություններ հիմնել:
Ռուսաստանի հետաքրքրությունը գյուղմթերքների նկատմամբ աճել է այն բանից հետո, երբ արգելք է սահմանել Արեւմուտքից ապրանքների ներկրման համար:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Ադրբեջանը Դաղստանի եւ Ռուսաստանի տարածքով մոտ 157 հազար տոննա մթերք է արտահանել: Չնայած դրան՝ Ռուսաստանը նախատեսում է 80 տոկոսով ավելացնել գյուղմթերքների ներկրումն Ադրբեջանից:
Ադրբեջանցի փորձագետները տագնապի մեջ են, քանի որ Ռուսաստան արտահանման աճը հնարավոր է Ադրբեջանում գնաճի հանգեցնի:




























