«Ուկրաինայի Նավթոգազը» Նորվեգիայից գազի ստացման վերաբերյալ պայմանագիր է կնքել, հաղորդում է «Ուկրաինսկայա Պրավդան»՝ վկայակոչելով աղբյուրին, ով աշխատում է Եվրոպայի գազի շուկայում:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ պայմանագիրը ստորագրվել է նորվեգական պետական «Statoil» նավթային ընկերության հետ անցյալ շաբաթ: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:

«Գազի մատակարարման պայմանագիրը կնքվել է «Statoil» ընկերության հետ անցյալ շաբաթ, երբ Նավթոգազի ղեկավարությունն այցելել էր Նորվեգիա»,- հաղորդել է աղբյուրը: Գազի մատակարարումը նախատեսվում է իրականացնել Սլովակիայի տարածքով: Ուկրաինայի կառավարությունում, նշում է աղբյուրը, հաստատել են պայմանագրի կնքումը, սակայն չեն կարողացել մանրամասներ հաղորդել: