«168 ժամ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստանը դե յուրե մաս կկազմի այն համակարգին, որը Հայաստանին իրական տնտեսական որեւէ օգուտ չի խոստանում, իսկ քաղաքական առումով խոստանում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը:
Անցած տարվա սեպտեմբերի 3-ից անցել է ուղիղ մեկ տարի մեկ ամիս ժամանակ: Թվում է՝ դա լիովին բավարար էր համակարգված պայքար մղելու Հայաստանի արժանապատվության դեմ ուղղված այդ գործընթացի դեմ: Սակայն Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն այդ ավելի քան մեկ տարին օգտագործեց ուղղակի եւ անուղղակի կերպով Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի որոշումն արդարացնելու, եվրասիականության ուղին անշրջելի դարձնելու համար: Այդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանեցին ավելի քան մեկ տասնյակ ռուս էմիսարներ, ովքեր ոտնահարեցին Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի արժանապատվությունն այնպես, ինչպես կարողացան եւ ցանկացան: Բայց ամբողջ այդ ընթացքում մեր քաղաքական ուժերը լծված էին շատ կարեւոր գործի՝ միասնական ջանքերով պահանջում էին նախորդ կառավարության հրաժարականը, հիմա էլ միասնական ջանքերով ամեն ինչ անում են որեւէ մեկի հրաժարականը չպահանջելու համար: Ու հիմա՝ մեկ շաբաթ անց, Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է ներքին զրոյական դիմադրության պայմաններում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























