ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առեւտրային արտոնություններից, ասվում է Սպիտան տան կայքում հրապարակված փաստաթղթում:  
Ըստ Վաշինգտոնի` Ռուսաստանը «տնտեսապես բավական զարգացած է եւ կատարելագործվում է առեւտրային մրցունակությունում», որպեսզի դադարի օգտվել  ավելի քիչ զարգացած երկրների համար նախատեսված արտոնություններից, փոխանցում է Gazeta.ru-ն:

Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել մի շարք առեւտրային արտոնություններից, հայտնի էր դարձել դեռեւս 2014թ. մայիսին:

«Չնայած որ արտոնություններից զրկելն անմիջականորեն կապված չէ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ, տվյալ որոշման կայացումն այս փուլում առավել տեղին է», — նշել է Օբաման Կոնգրեսին ուղղված իր նամակում: