«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեւանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ «Հաղթանակ» զբոսայգում, ինչպես նաեւ դրա դիմացի մայթում: Երեւանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:
Հենց այս օրերին «ընդլայնվում» է «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը՝ դրանից առաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
Երեկ էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի տան դիմացի հսկայական ծառն են կտրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատգամավորը որոշել է տան հարեւանությամբ պահակակետ տեղադրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























