Միացյալ ազգերի կազմակերպությունն ի զորու չէ ազդելու աշխարհաքաղաքական գործընթացների վրա, Euronews հոռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Իրավացի է նա, ով ավելի ուժեղ է։ ՄԱԿ-ն ընդհանրապես վերածել են ոչնչի. Այն քննարկումների ակումբ է, որտեղ հավաքվում են, բայց ոչինչ չի որոշում, ոչնչի վրա չի ազդում», — նշել է նախագահը՝ անդրադառնալով համաշխարհային քաղաքականությանը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ըստ Լուկաշենկոյի՝ շատ երկրներ խախտում են օրենքը, սակայն դրանում մեղադրում են Ռուսաստանին։ «Սա նորմա է դարձել՝ ռազմական հարվածն ուղղել երկրներից մեկի վրա, ավերել երկիրը եւ կախաղան հանել նախագահին։ Դա էլ հո Ռուսաստանը չի արել»,- հավելել է քաղաքական գործիչը։